Դերասանուհի Էլեն Ասատրյանն այսօր դառնում է 22 տարեկան: Life.panoarama.am-ին դերասանուհին պատմեց, որ ընկերները դեռ կեսգիշերից են հոգ տարել, որպեսզի օրը տոնական լինի:

 

«Քանի որ որպես հաղորդավարուհի աշխատում եմ ակումբում, ուստի կեսգիշերին աշխատավայրում էի: Հենց օրը փոխվեց, դիմահարդարման սենյակ մտան ակումբում աշխատող ընկերներս' Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլոք, ու այդպիսով շատ ուրախ սկսվեց տարեդարձս»,- նշեց Էլենը' հավելելով, որ այսօր ծննդյան օրը կնշի միայն ընկերուհիների հետ:

 

Դերասանուհու համար ամենհուզիչը եղել է մայրիկի եւ ընկերուհու շնորհավորանքը:

 

«Մայրս հիմա Գերմանիայում է գտնվում, ամենահուզիչն ու թանկը նրա շնորհավորանքն էր. Շատ կցանկանայի, որ նա այսօր կողքիս լիներ: Նաեւ ընկերուհուս' Ժաննա Բուտուլյանի շնորհավորանքն էր շատ ջերմ ու հուզիչ»,- նկատեց Էլենը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։