Օրեր առաջ ArmStar.am–ը ներկայացրել էր ուզբեկ երգչուհի Դուրդոնա Գարուհիի “Qayt yurak”տեսահոլովակը, որտեղ նա կատարում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի ուզբեկերեն տարբերակը: Իրողության վերաբերյալ զրուցեցինք Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանի հետ: «Սիրուշոյի դեպքում առաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում, արտասահմացի երգիչները կատարել են նաև «Հավատում եմ», «Քելե-քելե» երգերը: Անշուշտ սա խոսում է երգչուհու մասսայական լինելու մասին: Այս տեսանկյունից դա լավ երևույթ է»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը:
Շարունակությունը՝ այստեղ: