Այսպիսի աղանդերն անտարբեր չի թողնի ոչ մի քաղցրակերի: Բացի համեղ և սննդարար լինելուց, այն նաև շատ արագ է պատրաստվում:
Անհրաժեշտ է'
Սերուցքային պանիր' 110գ
Խտացրած կաթ' 5ճ. գդալ
Յուղոտ սերուցք' 4ճ. գդալ
Վանիլ' 3կաթիլ
Սուրճ' 1բաժակ
Թխվածքաբլիթ
Քերած շոկոլադ
Պատրաստման եղանակը.
600x580
Տարրայի մեջ հարեք պանիրը, սերուցքը և վանիլը: Թխվածքաբլիթը թաթախեք սուրճի մեջ մի քանի վայրկյանով այնպես, որ այն ամբողջովին չփափկի: Թխվածքաբլիթը ամբողջական շերտով դրեք տարայի մեջ, վրան լցրեք հարած զանգվածի կեսը: Վրան դրեք թխվածքաբլիթի երկրորդ շերտը և փակեք հարած զանգվածի վերջին շերտով: Քերեք շոկոլադը, լցրեք զանգվածի վրա: Աննկարագրելի համեղ տիրամիսուն պատրաստ է: Միայն թե մատուցելուց առաջ դրեք այն սառնարանում 1-2 ժամով: