Google ընկերությունը միշտ էլ տարբերվել է ամբողջ աշխարհում իր գրասենյակների կառուցման և դիզայնի մշակման հարցում ոչ ստանդարտ մոտեցմամբ։ Այս անգամ tert.am-ը` հղում տալով style.rbc.ru-ին ներկայացնում է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում գտնվող ընկերության նոր շտաբ-բնակարանը։
Գրասենյակը 4 շինություն է զբաղեցնում, որոնցում տեղակայված են մարքեթինգի և ֆինանսական բաժինները։ Համալիրի ամենաբարձր շինությունը 14-հարկանի է։ Յուրաքանչյուր շենքի, ինչպես նաև յուրաքանչյուր հարկի համար մշակվել է առանձնահատուկ, չկրկնվող ոճ։
Բացի աշխատանքային գոտուց, կա 5 ռեստորան, 42 գոտի՝ ճաշելու համար, խաղային սենյակներ և ավելի քան 400 մետր տարածք՝ նախատեսված բանակցությունների սենյակների համար։
Համալիրի դիզայնը մշակել է շվեյցարական Camenzind Evolution ճարտարապետական ընկերությունը՝ տեղի Henry J.Lyons Architect ընկերության աջակցությամբ։