Մարդկային սիրտը միակ օրգանն է, որն անդադար աշխատում է, հետևաբար այն ամենից շատ խնամքի կարիք ունի: Ճիշտ սննդակարգի հետևելը կարևոր է սիրտն առողջ պահելու համար, գրում է Tert.am-ը` հղում տալով Вести.ru-ին:
1. Առաջին տեղը արժանիորեն գրավում է ձուկը, հատկապես կարմիր ձուկը, որը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են սրտի ռիթմի խանգարումների վտանգը:
2. Ընկույզն ու նուշը պարունակում են ամինաթթուներ, որոնք պահպանում են արյունատար անոթները և դրական են ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ընկույզի օգտագործումը շաբաթական մի քանի անգամ նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 30-50 տոկոսով:
3. Կարմիր և սպիտակ գինիները հարուստ են սրտի համար օգտակար հակաօքսիդանտներով: Այն մեծ քանակությամբ պարունակվում է նաև բոլոր տեսակի խաղողի հատիկների կեղևում:
4. Սրտի և անոթների համար օգտակար է զեյթունի ձեթը, որը օգտակար ճարպեր է պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
5. Լոլիկ խորհուրդ է տրվում շատ օգտագործել նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Այն կարգավորում է սրտի աշխատանքի ռիթմը արիթմիայի կամ տախիկարդիայի դեպքում:
6. Ցիտրուսային մրգերը ևս օգտակար են սրտի համար: Հատկապես նարինջը օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրս գալուն նպաստող նյութ է պարունակում:
7. Կանաչ բազուկի կոթերը հարուստ են կալիումով և մագնիումով, իչպես նաև հանքային նյութերով, որոնք նպաստում են ճնշման կարգավորմանը:
8. Սիրտը ավելորդ խոլեստերինից պաշտպանելուն օգնում է նաև ծիրանի չիրը, որը նույնպես հարուստ է կալիումով և բնական հակաօքսիդանտներով:
9. Հաջորդ օգտակար սննդամթերքը վարսակն է, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
10. Եվ վերջապես, օգտակար սննդամթերքի ցուցակում վերջին տեղն է զբաղեցրել մուգ շոկոլադը, որն օգտակար է բարձր ճնշման ժամանակ, քանի որ նպաստում է արյունատար անոթների լայնացմանը՝ կարգավորելով արյան ճնշումը: