Ընդունված է համարել, որ սեքսից հրաժարվելու համար արդարացումները մաքուր կանացի «խաղեր են»: Պարզվում է՝ տղամարդիկ եւս երբեմն տրամադրություն չեն ունենում ռոմանտիկ հարաբերությունների:

Հարցումներից պարզ է դարձել, թե տղամարդիկ ամենից հաճախ ինչ պատրվակներ են հորինում մերձեցումից խուսափելու համար:

1.Հոգնածություն աշխատանքից: Ծանրաբեռնված աշխատանքային օրն անդրադառնում է տղամարդկանց մեծամասնության վրա: Եվ նրանք ուղղակի երազում են պառկել անկողնում ու անմիջապես քնել:

2.Վատ եղանակ: Կանանց սիրելի արտահայտությունը՝ «գլուխս ցավում է», տղամարդկանց մոտ նույնպես կա, բայց նրանց դեպքում դա կախված է եղանակից:

3.Անհրաժեշտ է շանը ման տալ: Կենցաղային աշխատանքները տղամարդու համար այդքան էլ հաճելի չեն, բայց երբ խոսքը վերաբերում է իրենց սիրելի շան կամ ինչ-որ այլ կենդանու ֆիզիկական պահանջներին, նրանք ամեն ինչի պատրաստ են:

4.Կախվածություն համակարգչային խաղերից: Եթե Ձեր տղամարդը տարվել է համակարգչային խաղերով, ապա մոռացեք նրա մասին կամ էլ անջատեք համակարգչի լարերը, որպեսզի չկարողանա այն միացնել:

5.Ընթրիքից հետո ստամոքսի ցավեր: Եթե տղամարդը երբեմն է խոսում այդ մասին, ոչինչ. նորմալ է, բայց եթե դա կրկնվում է, ապա նա ուղղակի պետք է դիմի բժշկի:

 

 

Շողիկ Գալստյան