Եվրոպայի խոշորագույն ակտիվ հրաբուխը' Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնան, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությունների ցուցակում: Որոշումը կայացվել էր Կամբոջայում ընթացած ՄԱԿ-ում ՅՈւՆԵՍԿՕ-ի' կրթական հարցերով հատուկ հանձնաժողովի նիստի ժամանակ. գրում է ИТАР-ТАСС-ը:
Էթնան համարվել է «Երկիր մոլորակի ակտիվ հրաբուխներից ամենասիմվոլիկը»: Բացի այդ՝ հանձնաժողովի կարծիքով' հրաբուխը գիտելիքենրի անգնահատելի աղբյուր է: Սիցիլիա կղզու խորհրդանիշներից համարվող Էթնա հրաբուխը ժայթքում է պարբերաբար: Սակայն, որպես կանոն, դա շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ զոհեր և ավերածություններ չեն գրանցվում: Նրա ակտիվությունը «կանխատեսելի» է հրաբուխը մշտապես ուսումնասիրող մասնագետների շնորհիվ: