Արդյո՞ք մեր մարմնի հոտը ազդում է մեր գրավչության վրա: Այս հարցի պատասխանը կարող ենք մասամբ տալ. գիտնականները արդեն վաղուց հայտնաբերել են, որ մեզանից արձակվող հոտը ազդանշան է տալիս մեր իմունային համակարգը կարգավորող գեների առողջ լինելու մասին, որն էլ արդեն գրավչության հիմք է հանդիսանում համապատասխան զուգընկերոջ ընտրելու հարցում, հատկապես սերնդաշարունակության հարցում:
Այսօր օծանելիքների մեծ քանակությունն ու հրաշալի բույրերը դժվարություն են առաջացնում մեր հոտառական օրգանի ճիշտ կողմնորոշման համար: Մեր խորհուրդը այն կլինի, որ որոշ ժամանակահատված հետո, երբ ձեզ գրավիչ թվացող մարդու օծանելիքի բույրը անցնում է, փորձեք վստահել ձեր քթին համապատասխան զույգ ընտրելու հարցում: Յուրաքանչյուրը (բացառությամբ գենետիկ զույգերի) ունի յուրահատուկ իմունային համակարգը կարգավորող գեներ, որոնք էլ հենց պատասխանատու են մեր մարմնի յուրահատուկ հոտի արտադրման հարցում: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ կանանց համար այն տղմարդկանց հոտն է գրավիչ, ովքեր ունեն իրենցինից բացարձակապես տարբերվող իմունային համակարգը կարգավորող գեներ: Բայց այս ամենը հենց այնպես չի տվել մեզ բնությունը. դրա նպատակն է իմունային համակարգը կարգավորող գեները ավելի կատարյալ դարձնել հաջորդ սերնդի համար, որը հնարավորություն կտա բարձրացնել գոյատևման և հարմարվողականության սանդղակը նոր սերնդի մոտ: Առողջ իմունային համակարգի մասին ազդանշան են տալիս նաև մեր մարմնի որոշ արտաքին մասեր: Օրինակ' տղմարդկանց համար
կնոջ առողջության և գրավչության ազդանշան է հանդիսանում ավազի ժամացույցի նման կազմվածքը, լիքը շրթունքները, փայլուն մազերը, հարթ մաշկը և շողացող աչքեր ունենալը: Մեկ ուրիշ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց համար այն կանայք են ավելի գրավիչ, ովքեր գտնվում են օվուլյացիոն շրջանում: Ֆլորիդայի պետական համալսարանի գիտնականների կողմից վերջին ուսումնասիրությունը հաստատել է այն միտքը, որ կանանց մարմնի հոտը տղամարդկանց համար նույնպես գրավչության առաջնային պայման է: Միլերը և Ջոն Մաները փորձ են կատարել ուսանող կամավորների հետ: Առաջին խմբի մեջ ընդգրկել են այն կանանց, ովքեր օվուլյացիոն շրջանում են գտնվում, երկրորդ խմբի մեջ այն կանանց, ովքեր դուրս են օվուլյացիոն շրջանից: Նրանց խնդրել են, որ գիշերը քնելիս հագնեն կարճաթև վերնաշապիկներ, այնուհետև երեք տարբեր տարաների մեջ են դրել վերնաշապիկները, իսկ երրորդ տարայի մեջ են դրել ընդհանրապես չհագած վերնաշապիկներ: Արդյունքում պարզվել է, որ առաջին տարայից հոտ քաշելուց տղամարդկանց տեստոստերոնի արտադրության քանակը ավելանում է, երկրորդ տարայից հոտ քաշելիս ավելանում է, բայց ոչ այդքան շատ, իսկ երրորդ տարայից հոտ քաշելիս' ամենաքիչ քանակությամբ: Ու հետաքրքիրն այն է, որ տղամարդկանց համար այն կնոջ հոտն է գրավիչ, ով ունի իրենցինից կտրուկ տարբերվող իմունային համակարգը կարգավորող գեներ: Վստահե’ք ձեր քթին ու հոտառությանը: