Բոլոր աղջիկները հոգու խորքում վստահ են, որ իրենց նախկին ընկերները թաքուն երազում են իրենց մասին և ցանկանում են վերադառնալ:

Ընկերուհու նոր զգեստը վառ նախանշան է, որ ընկերուհիդ այս հանգստյան օրերին քո և իր խնայողությունների կեսը կծախսի նոր հագուստի վրա:

«Դու շատ լավ տղա ես…» արտահայտությունը նշանակում է, որ նա քեզ չի դիտարկում որպես տղամարդ և այժմ կավելացնի «…բայց արի ընկերներ մնանք»-ը:

Այն աղջիկները, որոնք ասում են, որ հավատում են աղջկա և տղայի միջև ընկերությանը, իրենց ընկերոջ ընկերուհիներին ընկալում են որպես ռեալ հակառակորդ:

Ապացուցված է, որ կինը հաճույք է ստանում զրույցներից, և նրա խոսքը երեք անգամ ավելի հարուստ է տղամարդու խոսքից:

Եթե աղջիկը հետաքրքրվում է քո նախկին ընկերուհիներով, սիրելի ֆուտբոլիստներով, որտեղ ես ապրել, հարազատներիդ ծննդյան օրերով, ընտանի կենդանիներիդ անուններով, ապա նա ամենայն հավանականությամբ փորձում է կոտրել սոց.կայքում էջիդ գաղտնաբառը:

Գրեթե բոլոր աղջիկները «պահեստային տղա» ունեն, որի մասին հիշում են հուսահատ և միայնակ պահին:

Ախր հասկացե՛ք, որ բոլոր զգեստները, դիմահարդարումը, սոլյարիները միայն տղամարդկանց համար են: Աղջիկներն իրենց վստահաբար ավելի լավ են զգում հարմար հագուստով և լայն ներքնազգեստով:

Եթե դու ընկերուհի ունես, ապա վստահ եղի՛ր, որ նա ավելի շատ է այցելում սոց.կայքերում քո էջը, քան դու:

Եթե աղջկան ժամադրության ես հրավիրել ժամը 7-ին, ապա իմացի՛ր, որ նա սկսել է պատրաստվել դեռևս ժամը 3-ից: Եվ, այո՛, նա դեռ կհաջողացնի ուշանալ:

Նվերի գեղեցիկ տուփը, բանտերը, փուչիկներն ու մնացած զիզի-բիզի զարդարանքներն ավելի են գրավում աղջկան, քան տուփի պարունակությունը:

Եթե աղջիկն ինչ-որ բան է ուզում կամ պահանջում, ապա համաձայնի՛ր: Ամենայն հավանականությամբ, վաղը նա դրա մասին կմոռանա: Վատագույն դեպքում' մի շաբաթից:

Նրանք ավելի շուտ կհավատան հորոսկոպին և օնլայն թեստերին, քան նրան, որ այն աղջկա հետ միայն ընկերներ եք:

Աղջիկները մի չափս փոքր հագուստ են գնում' որպես նիհարելու մոտիվացիա:

Աղջիկը կարող է նեղանալ միայն այն պատճառով, որ խոսելուդ տոնը նրան բացասական կամ մռայլ է թվացել: