1.Բոլոր աղջիկները սիրում են սիրախաղ անել մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչների հետ:
2.Եթե որեւէ ընկերախմբում ավելի քան երեք կին է հավաքվում, անմիջապես խոսք է բացվում տղամարդկանց մասին:
3. Գեղեցկուհիները շատ նեղացկոտ են, դուք նույնիսկ չեք նկատի, թե ինչն է դրա պատճառ դարձել:
4. Եթե աղջկան խնդրեք ձեռքերը ցույց տալ, նա ձեռքերը կմեկնի ափերը դեպի ներքեւ՝ պարծենալով մատնահարդարմամբ:
5. Նրանք կարող են միաժամանակ մի քանի գործ անել. եղունգները ներկել, սերիալ նայել եւ հեռախոսով խոսել…
6. Հագնվելիս կանայք նախ սվիտերն են հագնում, հետո՝ ջինսը:
7. Աչքերը հավասար եւ գեղեցիկ ներկելու համար (հատկապես ստորին թարթիչները), նրանք բացում են բերանը:
8. Երբ աղջիկների ձեռքը սեղմում են, նրանք այն ուղիղ են պահում, չեն սեղմում ի պատասխան:
9. Երբ կանայք հորանջում են, ափով են փակում բերանը, ոչ թե բռունցքով, ինչպես տղամարդիկ:
10. Նետում կատարելիս կանայք ձեռքը հետ են տանում դեպի թիկունքը, իսկ տղամարդիկ մի կողմ են թեքվում:
11. Նրանք երբեք չեն հանում շապիկը'թիկունքից քաշելով այն:
12. Գեղեցկուհիները նախընտրում են, որ իրենց ձեռքերը զբաղված լինեն ինչ-որ բանով, այդ պատճառով պայուսակը կամ թիկնոցը միշտ թեւի տակ է:
13. Եթե տղան աղջկան ժամադրություն է նշանակել 19.00-ին, նա կսկսի դրան նախապատրաստվել առավոտվանից ու միեւնույն է' կուշանա:
14. Կանայք սիրում են առարկաներն օգտագործել ըստ նշանակության. գարեջուրը բացում են բացիչով, խնձորները մաքրում են խնձոր-մաքրիչով …
15. Կրունկին նայելու համար կանայք թիկունքին են նայում, իսկ տղամարդիկ բարձրացնում են ոտքը: