Սա ամենահեշտ պատրաստվող եւ սիրված նախաճաշերից է Ֆրանսիայում: Այն իր անրկնելի նուրբ համով, կարծում ենք, կդառնա նաեւ ձեր ամենօրյա սեղանի հյուրը:
2 բաժնի համար անհաժեշտ է՝
1. բեկոնի 6-8 կտոր
2. սպիտակ հացի 4 հաստ շերտ
3. 2 ձու
4. 80 մլ սերուցք (10%) կամ կաթ
5. 2 ճաշի գդալ քերած պանիր (ցանկալի է «Պարմեզան» տեսակի)
6. 1ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս
7. 2 միջին չափի լոլիկ
Ըստ ցանկության կարող եք օգտագործել նաև սխտոր ,աղ, աղացած պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Միջին կրակի վրա տաքացնել թավան: Թավայի մեջ դնում ենք բեկոնները և տապակում երկու կողմերը' առանց յուղի, մոտ 5 րոպե:
Հավկիթները հարում ենք քերած պանրի, մաղադանոսի, ճզմած սխտորի, սերուցքի կամ կաթի հետ: Ավելացնում ենք նաև աղն ու պղպեղը:
Տաքացնում ենք երկրորդ թավան և հալեցնում 50 գրամ սերուցքային կարագ: Հացը թաթախում ենք արդեն պատրաստի ձվային խառնուրդի մեջ և դնում թավայի մեջ:
Տապակում ենք երկու կողմն էլ այնքան,մինչև կարմրի: Պատրաստի գրենկիները դնում ենք ափսեների մեջ' ավելացնելով նաև շերտերով կտրած լոլիկն ու տապակած բեկոնը:
Բարի ախորժակ: