Բաղադրությունը

4 կտոր հաց

2 ձու

50 գրամ կարագ

4 կտոր պանիր

4 կտոր խոզապուխտ

աղ

կանաչի

Պատրաստման եղանակը

Հացերին մի կողմից հավասար կարագ քսեք, հետո այդ կարագոտ կողմով դրեք ջեռոց դրվող ամանի մեջ: Վրան ըստ հերթականության շարեք պանիր, խոզապուխտ, էլի պանիր և ևս մի կտոր հաց, այս անգամ էլ կարագով կողմը դուրս:

Պատրաստի բուտերբրոդները դրեք 220 աստիճան տաքացված ջեռոցը և սպասեք մինչև ոսկեգույն երանգ ստանան:

Այդ ընթացքում մնացած կարագով ձվածեղ պատրաստեք և դրեք պատրաստի բուտերբրոդի վրա:

Մատուցելիս կտրատած կանաչի շաղ տվեք վրան:

крок мадам