Մեծ ու ծանր պայուսակներ կրելու սովորությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի: Այսպիսի եզրակացության են եկել Հոնկոնգի ու Սինգապուրի համալսարանների գիտնականները:
Ուսումնասիրությունների արդյունքում նրանք պարզել են' ծանր օբյեկտները, որ մարդը պարբերաբար տանում է իր ուսերին, դեպրեսիվ մտքերի պատճառ են դառնում: Ստացվում է, որ ֆիզիկական ծանրությունը բերում է ծանր հոգեբանական վիճակի:
Ի դեպ, ծանրությունների պատճառած բացասական արդյունքները կրճատվել են, երբ փորձի ընթացքում մասնակիցներին խնդրել են մտածել թեթև իրերի մասին: