Իտալացի դիզայներ Ալբերտո Մորետին ստեղծել է այնպիսի կոշիկներ, որոնց մասին կարող է երազել յուրաքանչյուր աղջիկ։ Դրանք պատրաստված են թավշից ու 24 կարատանոց ոսկուց։ Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին, ներկայացված կոշիկները հնարավոր է ոչ միայն տանը պահել, այլ նաև կրել։
Իտալացի դիզայները որոշել է ոսկյա կոշիկներով ուրախացնել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։
«Երկու մոդելներն էլ իրենց ձևով դասական են ու պարզ, դե իսկ նյութը, որից դրանք պատրաստված են, արդեն ամեն ինչ ասում է և ավելորդ զարդարանքների կարիք չունի»,-նշել է Մորետին։
Թանկարժեք կոշիկներն արժեն 2 հազար դոլար։