Ինդոնեզիայի անտառապահներն այժմ կարող են հեշտությամբ հայտնաբերել ապօրինի ծառահատներին հին սմարթֆոնների օգնությամբ: Հին սարքերը ծրագրավորած են այնպես, որ անմիջապես արձագանքեն էլեկտրական հատող սարքի ձայնին: Այս տեսակ սմարթֆոնները կտեղադրվեն արևադարձային անտառներում՝ իրարից մի քանի մետր հեռավորությամբ, գրում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:
Rainforest Connection ոչ պետական կազմակերպության հիմնադիր Թոֆեր Ուայթը գործարկել է Ինդոնեզիայի անտառների պահպանությանն ուղղված այս ծրագիրը: Android համակարգով աշխատող սմարթֆոնները՝ գերհզոր ձայնային բարձրախոսներով, կտեղադրվեն ծառերի տակ: Սղոցի ձայնի դեպքում սմարթֆոնները ակտիվանում են և ազդանշան են ուղարկում փրկարաներին: Առաջին փորձարկումը կարվի Սումատրա կղզու արևմտյան անտառներում:
Ապագայում կազմակերպիչները մտադիր են թողարկել բջջային հավելված, որը կտեղեկացնի իրավախախտումների մասին բոլոր նրանց, ովքեր ցանկանան: