Մտագարությունը սովորել են ախտորոշել շարժական հեռախոսների միջոցով. հոգեկան խանգարումը որոշում Է շարժական հավելվածը, որն այժմ թեստավորվում Է մշակողների կողմից: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը՝ հղում անելով New Scientist-ին:
Հավելավածը կարող Է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով առավելագույն հավանականությամբ պարզել, թե մտագարության ախտանշաններ կան արդյոք մարդու մոտ: Ինչպես պարզվել Է, շարժական հեռախոսն արձագանքում Է այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են մարդու դեմքի արտահայտությունը եւ խոսքը:
Ինչպես հայտնի Է, շիզոֆրենիայի հիմնական ախտանշաններից մեկը հալյուցինացիաներն են, զառանցանքը եւ գիտակցության խառնաշփոթությունը: Մտագարների համար նաեւ բնորոշ են դեմքի «դատարկ» արտահայտությունը, թույլ տեսողական շփումը զրուցակցի հետ եւ միալար խոսքը:
Ուշագրավ Է, որ հավելվածն արդեն թեստավորվել Է 21 հիվանդների նկատմամբ: Եվ, որ զարմանալի Է, արդյունքները համընկել են ախտորոշման հետ: Այդ գիտափորձի արդյունքները ներկայացվել են Եվրոպայի նյարդահոգեդեղաբանության քոլեջի ամենամյա կոնգրեսում:
Ինչպես կարծում են մշակողները, առայժմ հետազոտությունն այնքան ընդգրկուն չԷ՝ խոսելու պաշտոնական ախտորոշման առումով այս տեխնոլոգիայի ներուժի մասին: Սակայն, ինչպես պնդում Է մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Իսահակ Գալացեր Լեւին, հետագայում պլանավորվում են ավելի ընդգրկուն փորձարկումներ եւ գիտափորձեր, հաղորդել Է Sputnik-ը: