Ճապոնացին՝ իր սայլակով, ոտքով երկիր մոլորակը շրջանցել է 4.5 տարվա ընթացքում, հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Газета.ru-ին, որն էլ իր հերթին հղում է կատարում ИТАР-ТАСС-ին, որը այս տեղեկությունները ստացել է ճապոնական ԶԼՄ-ներից:
32-ամյա Մասահիտո Յոսիդան ճանապարհորդությունը 2009թ. սկսել է Շանհայից: Կենտրոնական Ասիայից մինչև պորտուգալական Միսա Ռոկա հասնելու համար նրանից պահանջվել է 1 տարի և 8 ամիս: Դրանից հետո թռչել է ԱՄՆ, որտեղ Նյու Յորքից ուղևորվել է կանադական Վանքուվեր, ուր հասել է 2011 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո Յոսիդան անցել է Ավստրալիայով, Սինգապուրով և Վիետնամով: Վիետնամում նրա մոտ խնդիրներ են առաջացել առողջության հետ կապված, սակայն դա նրան չի խանգարել օրական 30 կմ-ից ավել տարածք անցնել, որովհետև վիետնամական վիզայի ժամկետն ավարտվում էր:
Չնայած նրան, որ ճապոնացին արդեն անցել է ողջ երկրագունդը, նա ծրագրում է Շանհայից ուղևորվել դեպի Թայվան և միայն այդտեղից վերադառնալ հայրենիք: