Այն, որ երկար հեռուստացույց դիտելը վնասակար է, գիտնականները բազմիցս են փաստել: Այս անգամ նրանք պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել հեռուստահաղորդումներով և ֆիլմերով տարվելը. հաղորդում է mirvam.org-ը: Հարվարդյան համալսարանի փորձագետների կատարած քննությունը ցույց է տվել, որ հեռուստացույց դիտելու յուրաքանչյուր երկու ժամը կարող է կրճատել կյանքի տևողությունը. այն 20%-ով մեծացնում է դիաբետի առաջացման ռիսկը, 15%-ով' սրտային հիվանդություների, 13%-ով' մահացու այլ հիվանդությունների: Պրոֆեսոր Անդերս Գրոնտվենդը և Ֆրենկ Հուն պարզաբանել են, որ նստակյաց ապրելակերպն ու հեռուստացույցի առջեւ ուտելը կրճատում են կյանքի տևողությունը:

Հետազոտությունները պարզել են, որ եվրոպացիները, միջին հաշվով, 3 ժամ են ծախսում հեռուստացույցի առջև, ավստրալացիները՝ 4 ժամ, ամերիկացիները՝ 5 ժամ: Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել 235 հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում:

Erkusov.com