Այս թեստը Ձեզ կօգնի հասկանալ, թե ով եք Դուք նրա համար և ինչ կարելի է ակնկալել ձեր հարաբերություններից:

Միավորներ

Ա-0

Բ-3

Գ-6

1. Երեկույթի ժամանակ Ձեր ընտրյալի աչքի առաջ Դուք սկսում եք սիրաբանել ուրիշի հետ, ինչո՞վ եք բացատրում Ձեր նման պահվածքը.

ա) Խանդ առաջացնելու համար եք անում

բ) Ձեզ պարզապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվել

գ) Վրեժ եք լուծում նրանից, որովհետև նա էլ է նույնը հաճախ անում

2. Դուք միշտ հեշտ եք հասկանում նրա տրամադրությունը.

ա) Այո

բ) Հազվադեպ

գ) Դա Ձեզ չի հետաքրքրում

3. Երբ նա ձեզանով հիանում է, Դուք'

ա) Այդպես էլ պետք է լինի

բ) Ցույց եք տալիս'որքան կարևոր է Ձեզ համար նրա ուշադրությունը

գ) Միշտ շատ նուրբ շնորհակալություն եք հայտնում

4. Երբևէ առանց առիթի նրան փոքր նվեր, անակնկալ մատուցո՞ւմ եք.

ա) Կարծում եք, որ նվերի կարիք չկա, որովհետև նրա համար լավագույն նվերը Դուք եք

բ) Հաճախ եք նրան փոքրիկ անակնկալներով փորձում ուրախացնել

գ) Հազվադեպ

5. Դուք գիտեք ի՞նչ ուտեստ է նա սիրում.

ա) Դուք ուշադրություն չեք դարձնում նման մանրուքների վրա

բ) Իհարկե գիտեք, նույնիսկ սովորել եք դա պատրաստել

գ) Գիտեք, բայց մոռանում եք

6. Ձեր շփումից հետո Ձեր մեջ փոփոխություններ նկատվում են.

ա) Այո, Դուք անտանելի ձանձրալի մարդ եք դարձել

բ) Ոչ մի փոփոխություն

գ) Շրջապատի մարդիկ ասում են, որ Դուք շատ եք փոխվել, ավելի հետաքրքիր եք դարձել, սկսել եք Ձեզ շատ հետևել

7. Երբ նա սկսում է զայրացնել Ձեզ, Դուք'

ա) Մի կերպ փորձում եք դա տանել

բ) Փորձում եք Ձեզ զսպել

գ) Չեք դիմանում և վիճում եք նրա հետ

8. Ինչպե՞ս Ձեզ կպահեք, եթե իմանաք, որ նա Ձեզ դավաճանել է

ա) Կսկսեք հարաբերություններ պարզել

բ) Դուք վստահ եք, որ նա ոչ մի դեպքում Ձեզ չի դավաճանի

գ) Դա դեռ վեճի «առիթ» չի

Արդյունքները

0-20 միավոր

Իմաստ չունի հերքել, որ ձեր երկուսի մեջ կա մի յուրօրինակ ձգողականություն, դուք ձգում եք իրար: Բայց դա դեռ լուրջ զգացմունք չի: Դուք սովորել եք, որ Ձեր բոլոր երազանքները և խնդրանքները իրականանում են, որովհետև կարծում եք, որ նրա համար իսկական կյանքի «նվեր» եք: Բայց Ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում նրա խնդիրները, հոգսերը: Դուք երբեք չեք մտածում' ինչի մասին է նա մտածում: Հնարավոր է, որ ձեր հարաբերությունները երկար չտևեն, և դա գուցե և լավ է, որովհետև եթե ձեր հարաբերությունները լրջանան, դուք իսկական զույգ երբեք չեք դառնա:

21-33 միավոր

Ձեր միջև բարձր վստահության վրա հիմնված հարաբերություններ են, որոնք հաճախ լինում են երկու ընկերների միջև, բայց, ցավոք, ոչ սիրահարների: Դուք օբյեկտիվ եք գնահատում միմյանց, գիտեք իրար թերությունները և առավելությունները, չեք իդեալականացնում միմյանց: Դուք ինքներդ թույլ չեք տալիս, որ ձեր հարաբերություննեըն անցնեն ընկերության սահմանը, քանի որ իրար մեջ միայն ընկեր եք տեսնում: Առաջինը նրա հետ եք կիսվում ձեր բոլոր խնդիրներով, ուրախություններով և տխրություններով և չեք ուզում նման լավ ընկեր կորցնել:

34-48 միավոր

Ձեր միջև ավելին է, քան սովորական ընկերությունը, ձեզ ավելի խորը զգացմունքներ են կապում: Դուք չեք պատկերացնում Ձեր կյանքն առանց նրա: Դուք նրա մեջ սիրում եք ամեն ինչը, անգիր գիտեք՝ ինչ է սիրում, ինչ չի սիրում, միշտ փորձում եք հարթել բոլոր անախորժությունները, միայն թե իրար կողքի լինեք: