ԱՄՆ Այդահո նահանգի տարեց բնակչուհի Դորոտի Կաստերը իր 102-րդ տարեդարձը նշել է պարաշյուտով թռնելով:
Ինչպես հաղորդում է emedia.am-ը՝ հղում տալով Indianas NewsCenter-ին, տատիկին հաջողվել է իդեալական վայրէջք կատարել: Ցատկից հետո, Կաստերը հայտարարել է, որ ամեն ինչ նրա սրտով է եղել, սակայն, հավելել է, թե թռիչքը կարճ է տևել: Նշենք, որ Դորոտի Կաստերի 101-ամյակը ևս նշվել է էքստրեմալ կերպով. նա զբաղվել է զիփլայնինգով' անցել է կիրճի վրայով ձգվող պարանով: