Հայաստանում արյան քաղցկեղով և արյան ծանր հիվանդություններով հիվանդ կարիքավոր երեխաներին օգնության ձեռք մեկնելու նպատակով, 2009 թ. ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ, ստեղծվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է'Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Բացի դրամահավաք ծրագրերից, հիվանդ երեխաների համար կազմակերպվում են նաև համերգային և մշակութային այլ միջոցառումներ:
Ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգներից մեկի ժամանակ, «Նվիրիր կյանք» հիմնադրամի պատվո նախագահ տիկին Ռիտա Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած երգը' «Արև ենք միասին»: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին:

 

Շարունակությունը՝ ստորև ներկայացրած լինքով: