Վիկտորիան դիմահարդարմամբ չի զբաղվում, երբ դուստրը կողքին է: Նա չի ցանկանում, որ իր դուստր Հարպերը ժամանակից շուտ սկսի կոսմետիկա օգտագործել, հետևաբար չի ցանկանում աղջիկն իրեն տեսնի դիմահարդարվելուց, քանզի անմիջապես կցանկանա նույնն անել: Նրա դուստրը՝ Բեքհեմների ընտանիքի ամենակրտսեր անդամը, հուլիսին կդառնա 2 տարեկան:
4 երեխաների մայրը անկեղծացել է, որ իր երեխաները կմնան երեխա այնքան ժամանակ, որքան սահմանված է և կվայելեն իրենց մանկական տարիքը լիարժեքորեն: Նաև խոստովանել է, որ թույլ է տվել իր 10-ամյա որդուն՝ Ռոմեոյին, նկարականվել Burberry -ի գովազդում միայն այն պատճառով, որ նա շատ էր դա ցանկանում:
«Այն բանից հետո, երբ Քրիստոֆեր Բեյլին խոսեց ինձ հետ, ես հարցրեցի Ռոմեոյին, արդյոք նա դա ցանկանում է, և նա պատասխանեց՝ զվարճալի է հնչում: Նա իրոք սիրում է զվարճանալ և ինքն իրեն լուրջ չի ընդունում: Չգիտեմ, արդյոք նա նորից կնկարահանվի: Այսօր նա առավել հետաքրքրրված է դպրոցական դասերով և սպորտով: Երեխաները առանց այդ էլ գտնվում են մեծ ճնշման տակ և ես չեմ ուզում նրանց առավել ծանրաբեռնել: Ես ցանկանում եմ նրանք ձգտեն ինչ-որ բանի ու հնարավորության սահմաններում հասնեն դրան և ամենակարևորը ցանկանում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն»,- ասում է Վիկտորիան:
Շատերը կարող են մտածել, որ աշխարհի ամենանշանավոր զույգի երեխաները ամեն ինչ ունեն, սակայն տիկին Բեկքհեմն այլ բան է պնդում: «Այո, նրանք վարում են արտոնյալ կենսակերպ, սակայն չեն ստանում այն ամենը, ինչ ցանկանում են: Մենք Դևիդի հետ մշտապես նրանց ասում ենք, որ իրենց բախտը շատ բերել է: Մի անգամ Կրուզը հարցրեց. Ինչո՞ւ է նշանավոր լինելը լավ», և ես պատասխանեցի. «Երբ դու ճանաչված ես' բարիք գործելու յուրահատուկ ուժ ունես»: Եվ սկսեցի նրան պատմել բարեգործության մասին: Այդ ժամանակ Կրուզն ասեց. «Եթե մարդիկ լսեն, ինչ եմ ես ասում, այդ դեպքում կարող եմ տարածել մի շատ կարևոր և լավ ուղերձ»: Դա հիանալի խոսակցություն էր մի երեխայի հետ, ով 8 տարեկան է»:
Լիլիթ Պետրոսյան