Դերասանուհի Միլա Յովովիչը, որին կարելի է տեսնել ամենատարբեր պոդիումներին, պառկած դիրքով «հայտնվել է» Վենետիկի փողոցներից մեկում: Պապարացիները 37-ամյա դերասանուհուն ֆիքսել են ստվարաթղթե արկղերի մեջ:
Բանն այն է, որ Յովովիչն այժմ Վենետիկում մասնակցում է տեղի մշակութային միջոցառումներից մեկին' վենեցիական բիենալեին: Նա համաձայնվել է հանդես գալ որպես կենդանի քանդակ ցուցահանդեսի այցելուների համար: Ակցիայի ընթացքում նա «թաղվել է» մի կույտ դատարկ արկղերի մեջ, որոնց վրա գրված է. «Գնիր սա կրկին»: Այս կերպ Յովովիչը իր բողոքն է արտահայտել արդի հասարակության շրջանում տարածում գտած չմտածված ծախսերի նկատմամբ: