Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլ Ինմանը հանրահայտ Coca Cola զովացուցիչ ըմպելիքի մոլի սիրահար է եղել, ինչն էլ ի վերջո հանգեցրել է նրա մահվանը։
Ինչպես նշում է tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին, օրգանիզմի անդադար ծարավի զգացումը բավարարելու համար Ինմանն օրական 3 լ Coca Cola է խմել՝ չհաշված սովորական ջրի մեծ չափաբաժինը։
Զովացուցիչ ըմպելիքի նման մեծ քանակության հետևանքով տղամարդու թոքերն իրենց իրական քաշից 4 անգամ ավելի են ծանրացել՝ հանգեցնելով վաղաժամ մահվան։