Ամերիկյան Coca Cola ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահանրահայտ գազավորված ըմպելիքի արտադրությամբ, ստեղծել է նոր շիշ, որը պատրաստված է սառույցից ու հալչում է ձեռքերում՝ հյութը խմելու ընթացքում։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, ներկայում այս յուրահատուկ շշերով Coca Cola-ն հասանելի է միայն Կոլումբիայում։ Այն իրական հիթ է դարձել լատինամերիկյան այս երկրում, որտեղ մեկ ժամում միջինը 265 շիշ ըմպելիք է վաճառվում։
Նոր շիշը հատկապես դուր կգա բնապահպաններին, քանի որ ըմպելիքը խմելու ընթացքում հալչում է և, այդպիսով, աղբ չի գոյանում։ Սակայն որոշ մասնագետներ այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված սառցե շշերին, քանի որ, նրանց կարծիքով, սառույցը հակահիգիենիկ է և իր մեջ է ներծծում շրջապատի մանրէները։