Ներքնազգեստների ապրանքանիշ Victoria’s Secret-ը ներկայացրել է աքսեսուարների նոր հավաքածու: Նոր հավաքածուի գունային համադրությունը հմայում է իր՝ հյութալի մանդարին, վարդագույն եւ պաստելային գույներով:
Հավաքածուի մեջ ընդգրկված են տարատեսակ աքսեսուրաներ՝ սկսած պայուսակներից մինչեւ արեւապաշտպան ակնոցներ ու վզկապներ: Իսկ նրանց համար, ովքեր պատրաստվում են ճանապարհորդել, ներկայացված են նորաձեւ ճամպրուկներ: