"Victoria's Secret"-ի «հրեշտակ» Քեյթ Ափթոնը ամառային գեղեցիկ ֆոտոշարքի է մասնակցել "Vogue UK" ամսագրի համար: Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն է: Նշենք, որ մոդելի համագործակցությունը "Victoria's Secret" ընկերության հետ սկսվել է 2011 թվականից: Ըստ "FHM" ամսագրի` 2014 թվականի աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակում Քեյթը զբաղեցրել է 18-րդ տեղը: