Համացանցում հայտնվել է ռուս երգչուհի Լոլիտայի լուսանկարը, որը ցնցել է իր երկրպագուներին: Ռուսական լրատվամիջոցները այն մեկնաբանելով գրել են, որ Լոլիտան գրավիչ կին է, բայց այդ լուսանկարում շատ վատ տեսք ունի: Որոշներն էլ կարծում են, որ նա թմրադեղեր է օգտագործում և հարբեցողությամբ զբաղվում, այդ պատճառով էլ փոխվել է նրա արտաքինը:

Սակայն մամուլում շրջանառվում է ավելի համոզիչ վարկած. նրան այդպես այլանդակել են պլաստիկ վիրաբուժները, որոնց օգնությանը դիմել է երգչուհին: Հիշեցնենք, որ ռուսական էստրադայի ներկայացուցիչները հաճախ են պլաստիկ միջամտության զոհ դառնում: