«Հոլիվուդյան դերասանուհի Անժելին Ջոլիի մորաքույրը մահացել է կրծքի քաղցկեղից: 61-ամյա Դեբի Մարտինը մի քանի օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել է կիրակի առավոտյան: Ինչպես նշում է Դեբի Մարտինի ամուսին' Ռոնալդ Մարտինը, Անժելինա Ջոլին վերջերս չէր կարողանում մորաքրոջ կողքին գտնվել, սակայն պահպանում էր նրա հետ շփումը: Դեբի Մարտինը մինչև կյանքի վերջին օրերը զբաղվում էր բլոգով' ի հիշատակ Ջոլիի մոր' դերասանուհի Մարշելին Բերտրանի, ով մահացել է քաղցկեղից 2007 թ-ին»- գրում է shamshyan.com-ը: