Leica ֆոտոխցիկով, որն արտադրվել է դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը, LIFE պարբերականի լուսանկարիչը Հաղթանակի օրը նկարահանել է հանրահայտ լուսանկարը, որտեղ պատկերված է ռազմաճակատից վերադարձած նավաստին իր հարսնացուին հանբուրելիս Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում:

Ինչպես հայտնում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին, գերմանացի գինեգործ Կարլ Հենկելին պատկանող հազվագյուտ ֆոտոխցիկը Վիեննայում անցկացված աճուրդին վաճառվել է իր նախնական արժեքից 3.5 անգամ ավելի թանկ՝ 528 հազար եվրոյով: Նույն աճուրդի ժամանակ վաճառվել է նաև հեղինակի ստորագրությամբ հանրահայտ լուսանկարը՝ 24 հազար եվրոյով, ինչպես նաև ֆոտոխցիկի այլ մոդելներ և նույն ֆոտոխցիկով արված այլ լուսանկարներ:

Leica ֆոտոխցիկը առաջին զանգվածային տարածում գտած 35 մմ նկարահանող սարքն է, որի նախատիպերը ստեղծվել են 1913-ին: