Սուտակով եւ ադամանդներով զարդարված մատանին, որ 1796 թվականին Նապոլեոն Բոնապարտը նվիրել է իր հարսնացու Ժոզեֆինա Բոգարնեին, ֆրանսիական աճուրդում վաճառվել է 750 հազար եվրոյով:

Ըստ Utro-ի, նախնական գնահատականներով, 1 կարատանոց երկու քարով զարդարված եւ Toi et Moi (Ես եւ Դու) մակագրությամբ մատանու վաճառքից ակնկալվում էր ստանալ 10-15 հազար եվրո: Աճուրդին մասնակցել է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 400 գնորդ: Երջանիկը, ում հաջողվեց ձեռք բերել մատանին, ցանկացել է անհայտ մնալ:

Հիշեցնենք, որ Նապոլեոնն ու Ժոզեֆինան ամուսնացան 1796 թվականին: Արդեն հաջորդ առավոտյան Բոնապարտը լքեց հարսնացուին եւ ուղեւորվեց Իսպանիա, տեղի ֆրանսիական զորքերի հրամանատարությունը ստանձնելու համար: