ԳԱԼԱ. Հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն տիեզերք կթռչի: Այս մասին հայտարարվել է amfAR բարեգործական աճուրդի ժամանակ, որն օրերս անցկացվել է Կաննի փառատոնի շրջանակներում:

Հետաքրքրական է, որ Դի Կապրիոն տիեզերք միայնակ չի թռչելու: Նրան կընկերակցի ռուս գործարար Վասիլի Կլյուկինը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այս ամռանը կայանալիք տիեզերք թռիչքի համար ռուս գործարարը կլորիկ գումար է վճարել' 1,2 միլիոն դոլար:

Հոլիվուդյան աստղը և ռուս միլիոնատերը հնարավորություն են ստացել համատեղ ճամփորդության գնալ Virgin Galactic տիեզերանավով, որը նախատեսում է դառնալ մարդկության պատմության մեջ առաջին տիեզերական «տուրիստական գործակալությունը», հաղորդում է РБК: Սակայն, թե կոնկրետ երբ կիրականացվի թռիչքը, անհայտ է:

Տաթև Ֆռանգյան