ԳԱԼԱ. Գիտնականները բացահայտել են, որ նոր երաժշտությունը կարող է ակտիվացնել այն ունկնդրողի ուղեղի գործունեությունն ու առաջացնել հաճույքի կենտրոնի վրա ազդող քիմիական միացությունների արտադրություն: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով կանադացի գիտնականները բացահայտել են, որ երբ մարդն առաջին անգամ ինչ-որ երաժշտություն է լսում, նրա ուղեղում գրգռվում են հաճույքի կենտրոնի այն հատվածները, որոնք ակտիվանում են սեքսի կամ սիրելի ուտեստը ճաշակելու ժամանակ: Եւ որքան մեծ հաճույք է պատճառում մարդուն տվյալ երաժշտությունը, այնքան մեծ է այդ նմանությունը:
Դոկտոր Վելորի Սալամպուրը' (Valorie Salimpoor) Մոնրեալի նյարդաբանության կլինիկական ինստիտուտից, ով ղեկավարել է ուսումնասիրությունը, պատմում է. «Երբ մարդիկ լսում են երաժշտական ստեղծագործություն, որը մինչ այդ չէին լսել, հասկանալ' նրանց դուր գալիս է երաժշտությունը, թե ոչ, կօգնի ուղեղի այն հատվածը, որը մասնակցում է ձևավորմանն այն սպասումների, որոնք կարող են հաճույք պարգևել»:
Փորձարկման մասնակիցները ունկնդրել են 60 անծանոթ երաժշտական գործեր, ինչի ընթացքում նրանց զուգահեռաբար հետազոտել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով: Գիտնականների խոսքերով' Էքսպերեմենտի արդյունքները թույլ են տալիս որոշել, թե ինչու է մեզ թվում, որ նոր ունկնդրվող երաժշտությունը կարող է մեզ հաճույք պատճառել: «Երաժշտությունն ունի այդքան արտահայտված զգացմունքային ազդեցություն, քանի որ ձևավորում է հաճույքի սպասում: Ուղեղի համապատասխան հատվածի ակտիվացումը ցույց է տալիս' արդարացվեցի՞ն այդ սպասելիքները, կամ գուցե գերազանցեցի՞ն, և որքան ուժեղ է ուղեղի այդ հատվածի ակտիվացումը երաժշտություն լսելիս, այնքան մեծ է այն գումարի չափը, որը պատրաստ է լսել ունկնդրողն այդ երաժշտությունը գնելու համար: Այս եզրահանգումները թույլ են տալիս հասկանալ, թե ինչու տարբեր մարդիկ նախընտրում են տարբեր երաժշտական ոճեր. յուրաքանչյուր մարդ իր գլխուղեղում ունի իրեն յուրահատուկ լսողության կենտրոնը, որը ձևավորվում է կյանքի ընթացքում լսած բոլոր ձայների ու մեղեդիների հիշողությունից: Բացի դրանից, մեր հիշողության մեջ պահպանվող ձայնային մոդելները մեզ համար շատ մեծ զգացմունքային նշանակություն ունեն»:
«Գլխուղեղում կերպարների նույնականացման, զգացմունքների ձևավորման ու կանխատեսման մեխանիզմների համատեղ ակտիվացումը թույլ է տալիս մեզ ընկալել երաժշտությունը որպես էսթետիկ և ինտելեկտուալ հաճույքի աղբյուր»,-կարծում է նույն ինստիտուտի դոկտոր Ռոբերտ Զատոռռեն(Robert Zatorre):
Թարգմանությունը՝ Մարինե Ալեքսանյանի
Աղբյուրը' http://inosmi.ru/