Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները:
Հարցերին պետք է պատասպանել 'Այո' (1 միավոր) կամ 'Ոչ' (0 միավոր)։
1. Բազմապիսի խաղեր խաղալիս Դուք արա՞գ եք կռահում պատասխանները։
2. Արդյո՞ք դրամական խաղեր խաղալիս մի քանի անգամ անընդմեջ հաջողությունների հասել եք։
3. Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ Ձեր տունը հարմարավետ և երջանիկ է։
4. Ցանկություն ունեցե՞լ եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ։
5. Եղե՞լ է այնպես, որ Դուք նախքան հեռախոսազանգին պատասխանելը իմացել եք, թե ով է զանգահարում։
6. Երբևէ լսե՞լ եք ներքին մի ձայն, որը Ձեզ հուշել է, թե ինչ անել։
7. Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։
8. Երբևէ եղե՞լ է այնպես, որ Դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը։
9. Երբևէ տեսե՞լ եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է։
10. Երբևէ իմացե՞լ եք նամակի բովանդակության մասին մինչ այն կարդալը։
11. Ավարտո՞ւմ եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն։
12. Եղե՞լ է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել՝ Դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան։
13. Լինո՞ւմ է այնպես, որ Դուք, անբացատրելի պատճառներից ելնելով, չեք վստահում մարդկանց։
14. Հպարտանո՞ւմ եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու Ձեր ունակությամբ։
15. Եղե՞լ է արդյոք Ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ Ձեզ հանդիպում է, Դուք արդեն տեսել եք։
16. Հրաժարվե՞լ եք արդյոք ինքնաթիռով թռչելուց' վախից, որ այն կարող է վթարի ենթակվել։
17. Արթնացե՞լ եք արդյոք գիշերը Ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստության զգացումով։
18. Եղե՞լ է, որ Դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք։
19. Եղե՞լ է այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ Դուք հասկացել եք, որ անպայման պետք է այն ունենաք։
20. Հավատո՞ւմ եք սիրուն՝ առաջին հայացքից։
Թեստի արդյունքները
0 միավոր՝ Դուք ընդհանրապես չեք զարգացրել Ձեր ինտուիցիան, սակայն Ձեր ենթագիտակցության խորքում այն գոյություն ունի։ Փորձե՛ք հաճախակի թույլ տալ ինտուիցիային դրսևորվել, և ակտիվորեն օգտագործեք այն։
1-9 միավոր՝ ինտուիցիան Ձեզ մոտ բավականին լավ է զարգացած, սակայն Դուք ոչ միշտ եք օգտագործում Ձեր ինտուիտիվ զգացողությունները։ Աշխատե՛ք հաճախակի առաջնորդվել Ձեր 'ներքին ձայնով' և որոշումներ կայացնելիս, սովորե՛ք հետևել գլխում ծագած հենց առաջին մտքին։ Իսկ եթե Դուք պետք է լուծեք բավականին դժվար խնդիր, ապա փորձե՛ք թուլանալ. մաքուր օդ շնչե՛ք, լոգա՛նք ընդունեք, պառկե՛ք հանգստանալու. այս ամենը խթանում է նոր մտքեր և գաղափարներ։ Գրառե՛ք գլխում ծագած բոլոր մտքերը և ուշադրությամբ Ինքներդ Ձեզ քննարկե՛ք հնարավոր բոլոր տարբերակները։ Լավագույն լուծումներն անմիջապես կառանձնանան։
10-20 միավոր՝ Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է զարգացած. Դուք օժտված եք արտասովոր կարողություններով և չեք վախենում վստահել Ձեր 'ներքին հոտառությանը'։
Թեստի հեղինակ՝ INFOmanka