SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված երգչուհի Օլգա Այվազյանը:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
Հանդարտ, մարդամոտ և ուրախ:
-Եթե ոչ երգչուհի, ապա ի՞նչ:
-Երկրորդ մասնագիտությունս լրագրող է: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրականի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Ընկերուհուս:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Սիրելի մարդկանց, կլինի ծնող, ընկեր հարազատ:
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
-Մեծ ընտանիք բիզնես, աշխատելու եմ, և ակտիվ կյանքով եմ ապրելու, այսինքն միայն տնային տնտեսուհի չեմ պատկերացնում ինձ:
- Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:
-Շատ եմ լինում մենակ և ինքս ինձ հետ զրուցում եմ:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
-Շատ կան անպատասխան հարցեր, բայց դրանք այն հարցերն են, որոնց պատասխանը դժվար էլ տան:
-Ինչի՞ համար կզղջայիք:
-Ոչնչի, միայն իմ սերն ու ուշադրությունը քիչ ներկայացնելու համար իմ հարազատներին: Ուզում եմ միշտ իմանան, զգան և տեսնեն, որ ես ինձ շրջապատող մարդկանց սիրում եմ:
-Ի՞նչ չէիք անի երբեք:
-Երբեք չգիտես ինչ չես անի, խուսափում եմ այդ բառից:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
-Շատ զայրացած ժամանակ բռնկվում եմ և ձայնս շատ բարձր է հնչում, որից շատ են զարմանում իմ ընկերները, քանի որ ես շատ զուսպ մարդ եմ, այդ ինչ պետք է լինի, որ ես զայրանամ:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
-Հայրս, չէի ասի վախենում եմ, ուղղակի հարգանքս ու սերս այնքան մեծ է նրա նկատմամբ:
-Եթե ունենայիք հնարավորություն:
-Շատ բան կփոխեի իմ կյանքում և ինձ շրջապատող մարդկանց կյանքում, չնշեմ հատ-հատ:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
-Ինչպես որ ապրել եմ, ուղղակի ես չէի ցանկանա, որ իմ երեխաներն ապրեին այնպես, ինչպես ես եմ ապրել: Եթե հաշվի առնեմ, որ ունեցել եմ հիանալի մանկություն, սակայն մութ և ցուրտ տարիներին: Մի խոսքով չեմ ցանկանա ոչ մի երեխա տեսնի պատերազմ և մնացածը:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
-Կոմեդիա:
- Սիրելի ուտեստը...
-Չիանական ,,Gumbao,,
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
-Մամայիս ու պապայիս ծոցը կքնեի, որ կարոտս առնեի ու շատ կզրուցեի նրանց հետ, որը չեմ անում հիմա, ժամանակի առումով: