Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Օլգա Այվազյանի հետ, ով շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր' «Շիկահեր աղջիկ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

 

«Երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը' Վլադիմիր Պողոսյանը»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին' անդրադառնալով նաև երգի ստեղծման պատմությանն ու անվանը.

 

«Անվան հետ կապված որևէ կոնկրետ բան չկա, պարզապես այդպես ստացվեց: Հանձինս ինձ' այս երգը բոլոր շիկահեր աղջիկների մասին է»,- պատմեց Օլգա Այվազյանը:

 

Դիտարկմանը, որ այսօր շատ հաճախ շիկահեր աղջիկները հանրության կողմից ոչ այդքան դրական լույսի ներքո են ներկայացվում, Օլգան նշեց.

 

«Ինչքանով որ ես եմ տեղյակ, շիկահերներին ավելի շատ են սիրում, քան սևահերներին: Սա չեմ նշում զուտ նրա համար, որ ես ինքս էլ շիկահեր եմ: Անուններ չտամ, բայց այսօր շատ ճանաչված կանայք, այդ թվում նաև քաղաքական գործիչներ, շիկահերներ են: Այնպես որ, շիկահեր լինելը դեռ ոչինչ չի նշանակում»,- պարզաբանեց Օլգա Այվազյանը:

 

Խոսելով տեսահոլովակում մարմնավորած իր կերպարներից, որոնք, դատելով դրա անոնսից, ինչ-որ տեղ նաև համարձակ են, երգչուհին հստակեցրեց, որ ինքը չի վախենում քննադատվելուց, քանի որ հատկապես շոու բիզնեսի ասպարեզի մարդիկ, ինչպես նշեց Օլգան, պետք է պատրաստ լինեն ցանկացած տեսակի քննադատությունների և քննարկումների.

 

«Ինքս վաղուց անցել եմ այս փուլերը: Կապ չունի' դու ներկայացնում ես որակով, թե միջին որակի աշխատանք, միևնույն է քննադատություններ լինում են: Եթե խոսեմ կոնկրետ իմ նոր տեսահոլովակի մասին, ապա դրանում ինչ-որ արտասովոր կամ համարձակ բան չկա: Ուղղակի փորձել ենք հետաքրքիր կերպարներ ստանալ, վարսերիս երանգներն է տարբեր, ինչը հիմա շատ ակտուալ է»,- ասաց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում