Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունը սկսել է 1.5 դյույմանոց անկյունագծով «խելացի» ժամացույցների՝ iWatch-ի առաջին խմբաքանակի փորձարկման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է tert.am-ը` հղում տալով Вести-ին, որն էլ իր հերթին հղում է կատարել MacRumors և Macotakara կայքերին։
Ավելի վաղ Bloomberg-ն իր նյութերից մեկում նշել էր, որ iWatch-ը կունենա iPad-ի ու iPhone-ի մի շարք գործառույթներ։ Բացի այդ, դրանով հնարավոր կլինի զանգեր կատարել և տեսնել, թե ով է զանգահարում։ «Խելացի» ժամացույցի միջոցով հնարավոր կլինի պարզել գտնվելու վայրը, իսկ հատուկ ազդակներն էլ կհետևեն օգտատիրոջ առողջական վիճակին։
Economic Times-ն իր հերթին գրում է, որ Foxconn արդեն հազար հատ iWatch-ի պատրաստման պատվեր է ստացել, սակայն Apple-ն այս տեղեկությունը դեռևս չի հաստատել։
Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ սրանք ժամացույցի նախնական օրինակներն են, իսկ զանգվածային արտադրութունից Apple-ը դեռևս շատ հեռու է։