Գիտնականներն ապացուցել են, որ մարդուն և՛ պատիժը, և՛ դրամական պարգևատրումը հավասարաչափ է խրախուսում:
Գիտնականների կարծիքով՝ այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նոր տեղեկատվություն ստանալ ուղեղի աշխատանքի մասին աուտիզմի, անձի խանգարման, ուշադրության պակասի համախտանիշի ժամանակ:
Գիտնականների խումբն ուսումնասիրել է, թե ինչպես է լսողական կամ տեսողական տեղեկատվության վրա հիմնված խնդիրների լուծումը կախված պատժաչափից:
Ուսումնասիրության մասնակիցներին տվել են ընկալումը ստուգող հասարակ խնդիր. նրանց խնդրել են պատասխանել, թե քրտնած պատուհանից այն կողմ երևացող շողքը մարդո՞ւ շողք է, թե՞ ոչ: Սխալ պատասխանի դեպքում դրամական տուգանք էր սահմանվում: Միևնույն ժամանակ ուսումնասիրվում էր մասնակիցերի ուղեղի էլեկտրական ակտիվությունը:
Ինչպես պարզ դարձավ, որքան բարձր էր տուգանքը, այնքան մասնակիցներն ավելի շատ ճիշտ պատասխաններ էին տալիս: Ճիշտ այդպիսի կապ էր գրանցվել նաև դրամական պարգևատրման պարագայում ճիշտ պատասխանների դեպքում: Ընդ որում' պատժամիջոցի կիրառման ժամանակ գլխուղեղում գրանցվում էր ազդակների ավելացում: