Դերասանուհի Աննա Հարությունյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հասարակության տեսադաշտում: Վերջերս esyes.am-ի ընթերցողներն ակտիվորեն հետաքրքրվում էին' արդյոք ճիշտ են լուրերը, որ Աննա Հարությունյանի և Տիգրան Շահինյանի հարաբերությունները թևակոխել են պաշտոնական փուլ և զույգը նշանադրվել է:
esyes.am-ի հետ զրույցում Աննան հերքից այս լուրերը' նշելով, որ չի նշանադրավել: Զույգի ամուսնությունը, սակայն, սարերի հետևում չէ:) Աննան և Տիգրանը ամռանը կամուսնանան:
Թեև Աննան միշտ փորձում է գաղտնի պահել անձնական կյանքը, esyes.am-ին հայտնեց, որ արդեն երկու տարի է, ինչ սիրելիի ընկերություն է անում: Նրանք ավելի վաղուց են իրար ճանաչում. մոտ չորս տարի առաջ սկսել են աշխատել իրար հետ, սակայն այն ժամանակ ինքը բավականին ինքնամփոփ էր ու սիրելիի հետ առանձնապես շփում չի ունեցել. «Մենք միասին էինք աշխատում, սակայն մտքովս անգամ չէր անցնում, որ մեր միջև կարող է ինչ-որ սիրային հարաբերություն ձևավորվել: Այդ ամենը շատ պատահական ստացվեց. սերը թաքուն է գալիս ու չես էլ նկատում: Սևակն ասում է' սերը հյուր չէ, որ երբ ասես գա, կամ չուզես' չգա: Ես էլ չէի պատրաստվում հյուրընկալել իրեն, սակայն այդպես ստացվեց: Մինչև գիտակցում ես, որ հարաբերություններն արդեն ձևավորվել են, շատ ուշ է լինում»:
Դերասանուհին առայժմ չգիտի' հարսանեկան արարողություն կլինի՞, թե՞ ոչ, դա դեռ քննարկման փուլում է: «Ես ամեն օր ինչ-որ տեղ գնալիս' հաղորդման, հացազրույցի, այնպես եմ պատրաստվում, կարծես հարսանիքս լինի :) Այդ աստիճան պատրաստվում և հուզվու եմ, դրա համար էլ այդ օրը չեմ ուզում հուզվել:) Բացի այդ, սերիալներում հարսի զգեստներ հագնելն արդեն հերիք է, որ չցանկանաս հարսի զգեստ հագնել»,- ասաց Աննան:
Ամուսնությունից հետո Աննան և Տիգրանը կմեկնեն ճամփորդության: «Չեմ պատկերացնում, որ ամուսնությունից հետո կարող եմ արթնանալ և հասկանալ, որ հայաստանում եմ :) »,- ծիծաղելով նշեց դերասանուհին:
Աննայի հետ ծավալուն հարցազրույցը esyes.am-ը կներկայացնի առաջիկա օրերին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը