«Այսուհետ հասարակության ուշադրությունը գամված է լինելու հանրահայտ դերասանուհի Նիկոլ Քիդմանի սլացիկ ոտքերին, քանի որ 45-ամյա գեղեցկուհին դարձել է լյուքս դասի Jimmy Choo բրենդի գովազդային նոր դեմքը»- գրում է tert.am-ը։
Ինչպես նշում է Tatler-ը, Քիդմանը կգովազդի ընկերության կոշիկների աշուն-ձմեռ հավաքածուն։ Կայքը նկատում է, որ ավստրալուհին առաջին աստղն է, ում Jimmy Choo-ն առաջարկել է իր գովազդային դեմքը դառնալ։ Մինչ այդ, իր արտադրանքի գովազդի համար բրենդը դիմում էր պրոֆեսիոնալ մոդելների օգնությանը։
Tatler-ը ենթադրում է, որ Jimmy Choo-ն որոշել է Քիդմանին նման համագործակցություն առաջարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշնանը դերասանուհին մեկնելու է Գրեյս Քելիի մասին պատմող կենսագրական ֆիլմի պրոմոարշավին, ինչի ընթացքում Քիդմանի ոտքերի տակ կլինեն ամենահայտնի կարմիր գորգերը։