Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին անվանել են «Ամերիկայի մայրիկը» և Մայրերի տոնի առիթով շնորհավորել նրան՝ դեռ չծնված երեխայի անունից: Այս մասին գրում է  tert.am-ը՝ հղում տալով ամերիկյան Vanity Fair հանդեսին:

Քնորթ Քարդաշյան Ուեսթ անունը «ստացած» երեխան դա արել է հանդեսի էջերում իր օրագրի միջոցով: Ռեփեր հայրիկի՝ Քանյե Ուեսթի ոճով արտահայտվող երեխան նկատել է, որ դա իր մոր առաջին տոնն է՝ այդ կարգավիճակում: Նա խոսել է նաև հղի մոր այտուցվելուց և խորհուրդ տվել որպես բրենդ գրանցել իր կրծքի կաթը:

Վերջում երեխան ասել է, որ ինքը արդեն «գալիս է» և մայրը կարող է հրաժեշտ տալ իր անվերջանալի գովազդին: