Գերմանական Porsche 911 Carrera S սպորտային մեքենան նոր մատուցմամբ է ներկացվել ավտոթյունինգի ոլորտում մեծ հեղինակություն վայելող SS Customs, 3M Graphics և HRE Wheels ընկերությունների կողմից։
Ինչպես նկատում է LuxPlanet-ը, շքեղ փոխադրամիջոցի արտաքին դիզայնն էքսկլուզիվ դարձնելու համար մասնագետներն այն նախևառաջ վառ կապույտ են ներկել, ավելի մեծ անկյունագծով անվահաեծեր տեղադրել, ինչպես նաև մի շարք այլ կոսմետիկ փոփոխություններ իրականացրել։
3.8 լ. Տարողությամբ, 400 ձիաուժ հզորությամբ, 6 գլանանի շարժիչը ևս անմաս չի մնացել թյունինգային փոփոխություններից, ինչի հետևանքով այն ավելի հզոր է դարձել։