Reader's Digest ամսագրի հետազոտության համաձայն՝ ամերիկացիներին առավել վստահություն են ներշնչում դերասանները, քան քաղաքական գործիչները:
«Ու՞մ կվստահեիք երկրի կառավարումը» հարցին ամերիկացիները չեն տատանվել պատասխանել՝ Թոմ Հենքսին: Նրան են հաջորդում Սանդրա Բալոքը, Դենզել Վաշինգտոնը և Մերիլ Սթրիփը: Նախագահ Օբաման հայտնվել է այս ցուցակի միայն 65-րդ տեղում:
Հարցմանը մասնակցել է 1009 մարդ: Նրանք պետք է ընտրեին ամենահուսալի մարդուն՝ հիմնվելով նրա բնավորության, տաղանդի, բարոյական և առաջնորդական հատկանիշների, ինչպես նաև ազնվության վրա: Պարզվել է՝ քաղաքական գործիչներին վստահելի են համարում դերասաններից, գրողներից և նույնիսկ նրանց իսկ կանանցից հետո: