Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի դուստրը թողարկում է նորաձև հագուստի իր սեփական շարքը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Sun-ին։
Սուրի Քրուզի հետ գործարքի գումարը, ըստ պարբերականի տվյալների, 1.5 մլն ֆունտ ստեռլինգ է։ Բրենդը ստացել է Suri անվանումը։
Յոթամյա աղջկա առաջին հավաքածուն, ով պարբերաբար հայտնվում է ամենաոճային աստղային երեխաների ցուցակում, կարելի է տեսնել աշնանը, Նյու Յորքի հանրախանութներից մեկում։ Եթե նախագիծը հաջողվի, Սուրիի հագուստը կհայտնվի նաև այլ հյուսիսամերիկյան խանութներում։
«Սուրին ընդամենը 7 տարեկան է, սակայն շատ է հետաքրքրվում հագուստով»,- պարբերականը մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը։ Նրա խոսքով՝ Suri-ն դերասանի դստեր համար ընդամենը հոբբի է։ «Պարզապես նրա նկարները կդառնան իրականություն»,-հավելել է աղբյուրը։