Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը' ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 13-19-ը Երևանում կազմակերպում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը' «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Ինչպես տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ից, փառատոնն ընդգրկում է արվեստի տարբեր ոլորտներ միաժամանակ' թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):
Մինչ փառատոնի բացումը ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի, գեղարվեստական խորհրդատու, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի և Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 13-ին' ժամը 18:00, Հյուսիսային պողոտայում: