Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը առաջին անգամ մտել են մասնագիտությամբ աշխարհի լավագույն 200 համալսարանների միջազգային վարկանիշային այուսակում: Համաձայն այս աղյուսակի Մոսկվայի պետական համալսարանը զբաղեցրել է 42-րդ տեղը մաթեմատիկայի մասնագիտությամբ:
Այս վարկանիշային աղյուսակում ընգրկված են աշխարհի 200 լավագույն համալսարանները 30 մասնագիտությամբ փիլիսոփայություն, ժամանակակից լեզուներ, աշխարհագրություն, պատմություն, լեզվաբանություն, անգլերեն լեզու և գրականություն: համակարգչային տեխնոլոգիաներ, տեխնիկական գիտություններ, ֆիզիկա, մաթեմատիկա, բժշկագիտություն, քիմիա, կենսաբանություն և այլ գիտություններ: Համալսարանների գնահատականը հիմնավում է չորս ցուցիչների հիման վրա ակադեմիական հանրության կարծիք, գործատուների կարծիքը, հոդվածների մեջբերումների միջինը, համալսարանի գիտնականների ընդհանուր ներդրումները գիտության մեջ: Մինչ վերջերս որոշ ռուսական համալսարաններ իրենց հաշվետվություն էին ներկայացրել QS-ին, սակայն երբևիցե չեն մտել լավագույն 200-ի մեջ:
Այս բոլոր ցուցանիշներով և բոլոր մասնագիտություններով գլխավոր տասնյակի մեջ իրենց հիմնական տեղը ունեցել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվորդի, Սթենֆորդի համալսարանները: Փիլիսոփայության,ժամանակակից լեզուների, աշխարհագրության,անգլերեն լեզու և գրականություն մասնագիտություններով լավագույն համալսարանը ճանաչվել է Օքսֆորդի համալսարանը, պատմության,լեզվաբանության մասնագիտություններով'Քեմբրիջի համալսարանը, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների,իրավաբանության,տնտեսագիտության մասնագիտույուններով Հարվորդի համալսարանը,սոցիոլագիայի մասնագիտությամբ Կալիֆորնիայի Բարկլեյ համալսարանը: