Յուրաքանչյուր օր մենք' «ֆեյսբուքաբնակներս» կարդում են բազմաթիվ «ստատուսներ», բայց միայն դրանցից մի քանիսն են, որ չեն վրիպում ArmStar.am–ի աչքից: Մենք հավաքում ենք, դասավորում, մեկնաբանում, այնուհետև ներկայացնում ձեր դատին:

Անահիտ Սիմոնյան - Հայկո աստղային զույգն այսօր իրենց որդուն մանկապարտեզ է տարել. «Сегодня один из моих счастливых дней!! Мой сын пошел в дет. садик!!!:) Урррааааа!!! », գրում է Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Բացումը մայիսի 19-ին ժամը 17:00», այսպես է որոշել բոլորին տեղեկանցել իր նոր խանութի բացման մասին դերասանուհի Լիկա Մեսրոպյանը: Սակայն մի քանի օր անց նա անում է հետևյալ գրառումը և տեղադրում այս լուսանկարը. «Ջուրա լցվել»: Հուսով ենք, այս «փոքրիկ» խոտանը, բացման օրը չի հետաձգի և դերասանուհին ստիպված չի լինի իր ֆեյսբուքյան էջում անել նոր գրառում:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով մեծ հումոր ունի, չի մոռացել հուշել մարդկանց, թե ում կարող են ընտրել այսօր. «Ժողովուրդ մայիսի 5–ին բոլորս միահամուռ ուժերով գնում ենք ընտրության և ընտրում ենք ինձձձձձձ, աաաաաաաաաա»: Ցավոք Անդրանիկը չի նշել, թե որ կուսակցության շարքերում է նա:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել, որից հետո ստացել է բազում շնորհավորանքներ. «Անչափ շնորհակալ եմ բարի ու լավ խոսքերի համար, հպարտ եմ, որ ունեմ ձեզ ու չեմ դադարելու երգել ու աշխատել ձեզ համար...»:

Շարունակությունը` այստեղ: