Այս շաբաթ Ֆեյսբուքյան ամփոփումը սկսենք լավ լուրով: Հակոբյանների ընտանիքում համալրում եղավ, երգահան Մանե Հակոբյանը երկրորդ անգամ մայրացավ: Այս առիթով երգչուհի Սիլվա Հակոբյանը գրում է. «Իմ շատ սիրելի ընկերներ, հարազատներ, կոլեգաներ անչափ շնորհակալ ենք բոլորիցդ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, շնորհակալ ենք, որ կիսում եք մեզ հետ մեր երջանկությունը և ցանկանում ենք, որ նմանատիպ ուրախություններ շատ լինեն բոլորիդ ընտանիքներում և առհասարակ բոլորիդ կյանքում: Ձեզ շատ սիրող Հակոբյաններ»:
Եթե արտասահմանյան շոու բիզնեսի աստղերն իրենց նորածին երեխաների լուսանկարները տրամադրելու համար պահանջում եմ կլորիկ հոնորարներ, ապա մեր հայ աստղերն այս հարցում շատ ավելի շռայլ են և իրենց փոքրիկներին ցույց տալու համար ընտրում են ամենաընթերցվող տարբերակը'«Ֆեյսբուք սոցիալական կայքը»: Հովհաննես Ազայոնի կինը տեղադրելով այս լուսանկարը գրել է. «Իմ հրաշքները»:
Իսկ այս լուսանկարում Ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն է, ով հանդես է եկել իրանական «Դամաշ Գիլան» ֆուտբոլային ակումբում որպես կիսապաշտպան: Նա Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինչպես նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրն է: Իր ֆեյսբության էջում ֆուտբոլիստը գրել է. «Հայր և որդի»:
Երգիչ Ռազմիկ Ամյանը չի դադարում շնորհակալ լինել, այս անգամ նա գրում է. «Շնորհակալ եմ Աստծուն ինձ շնորհած ձայնի համար, որն ինձ համար հանդիսանում է միջոց, գործիք, զենք' ճշմարտությունը պրոպագանդելու և արդարություն պահանջելու համար: Ես համոզված եմ, որ հատուցման օրը հեռու չէ»:
Երգիչ Մհերը, ով ևս անցավ թամադաների շարքը, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս պահին մենք Օջախում վարում ենք հարսանիք: Ճ Քնարիկ Զաքարյան, Սարգիս և ես»:
Բարկացած գրառում է արել դիզայներ Արմեն Գալյանը. Նա գրել է. «Հայը հային ընկեր է, թե թշնամի? Ոնց կարելի է Եվրատեսիլի ֆինալի օրը դնել Տաշիր մրցանակաբաշխությունը? Ռեյտինգ են փախցնում ու թքած ունենք երկրի պատվի ու Դորիանսի տղերքի վրա ? Իսկապես չեմ հասկանում.... Ասենք, որ ադրբեջանցի դելեգացիայից մեկը գնա Գոռի միկրոֆոնի լարը կտրի , կասենք թուրք, բա մենք մեզ ինչ ասենք, որ այսքան ծայրահեղ ստորություն ենք անում.... ԱՄՈԹ Է!!! »: