Porsche Design ընկերությունը, որն արդեն երկար ժամանակ համագործակցում է կանադական Research In Motion (RIM) ընկերության հետ, ներկայացրել է հերթական նորույթը՝ Porsche Design P’9981 հեռախոսը, հայտնում է Luxlux.net-ը։
Սարքը պատրաստված է պողպատից, հետին պանելը երեսպատված է բնական կաշվով, ինչի շնորհիվ հեռախոսը հաճելի է ձեռքում պահել։ Այն համալրված է ինչպես թաչսքրինով, այնպես էլ ավանդական դարձած QWERTY ստեղնաշարով։
Կայքը նկատում է, որ նոր մոդելի դիզայնը շատ դուր կգա Porsche-ի ոճի սիրահարներին։ Դատելով հեռախոսի խիստ դիզայնից ու համեստ գունային լուծումից՝ այն նախատեսված է հարուստ գործարարների համար։
Porsche Design P’9981-ը ներսից «զինված» է 1.2 գիգահերց հաճախականությամբ պրոցեսորով, Near Field Communications ինտերֆեյսով, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել խանութներից, վճարել տոմսերի համար։
Հեռախոսը վաճառքի կհանվի 2013թ. վերջին։