Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կերպարով դերասանուհի Հելեն Միրենը ստիպել է լռել փողոցային թմբուկահարներին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին։
Երաժիշտները քայլելիս են եղել Լոնդոնի կենտրոնում և հայտնվել են Gielgud թատրոնի մոտ, որտեղ այդ պահին ընթացել է Մեծ Բրիտանիայի թագուհու մասին ներկայացումը։
Միրենը համարել է, որ թմբուկահարները չափազանց շատ են աղմկում և խանգարում են դերասաններին խաղալ։ Այդ ժամանակ դերասանուհին դուրս է եկել երաժիշտների մոտ և նրանց կոչ արել լռել։ Պարբերականը նշում է, որ երթի մասնակիցները պարզապես ապշել են. այնքան է Միրենը նման եղել իրական թագուհուն։ Դերասանուհուն միացել է նրա գործընկեր Ռուֆուս Ռայթը՝ վարչապետ Դևիդ Քեմերոնի կերպարով։